Հիշարժան տարեթվեր
Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է
![Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է](up/article/big/file_15381_7782263.jpeg)
Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է ՙԱսթմայի դեմ գլոբալ նախաձեռնության՚ (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Ամենամյա միջոցառման նպատակն է գրավել ամբողջ աշխարհի հասարակության ուշադրությունը բրոնխիալ ասթմայի (ԲԱ) խնդրին և համատեղ ջանքերով քննարկել դրա լուծման հնարավորությունները:
Առաջին անգամ Ասթմայի համաշխարհային օրը նշվել է 1998 թվականին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 35 երկրի կողմից` ասթմայի խնդիրներին նվիրված Առաջին համաշխարհային հանդիպման շրջանակներում:
Այս տարի Ասթմայի համաշխարհային օրը անցկացվում է «Դու կարող ես վերահսկել քո ասթման» նշանաբանով: GINA – ի գործադիր կոմիտեն այն հատուկ է ընտրել, որպեսզի ընդգծի, որ գոյություն ունի ասթմայի արդյունավետ բուժում, ու համապատասխան ախտորոշման, ուսուցման և բուժման պարագայում ԲԱ-ով հիվանդների մեծամասնությունը կարող է հասնել հիվանդության լավ վերահսկման և ապրել լիարժեք, ակտիվ կյանքով:
GINA-ի համաձայն` Ասթմայի կանխարգելման և բուժման գլոբալ ռազմավարությամբ (2010) ասթմայի վերահսկում նշանակում է`
- ասթմայի ախտանիշներ չկան (կամ նվազագույն են),
- ասթմայի պատճառով գիշերը չեն արթնանում,
- ՙՇտապօգնության՚ դեղամիջոցների օգտագործման անհրաժեշտություն չկա (կամ նվազագույն է),
- սովորական ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ վարժությունների սահմանափակում չկա,
- թոքերի ֆունկցիաների հետազոտությունների նորմալ (կամ համարյա նորմալ) արդյունքներ,
- ասթմայի սրացումներ չկան (կամ շատ հազվադեպ են),
- այսօր աշխարհում մոտավորապես 300 մլն ԲԱ-ով հիվանդ կա,
- ներկայումս GINA – ն առաջարկում է ասթմայի վերահսկմանը հասնելու և վերահսկման պահպանման ռազմավարությունը, որը ներառում է չորս փոխկապակցված տարրեր`
- բժիշկների և հիվանդների միջև գործընկերական հարաբերությունների զարգացում,
- ռիսկի գործոնների տարբերակում և ազդեցությունից խուսափում,
- վերահսկման սկզբնական մակարդակի գնահատում, համապատասխան բուժում և յուրաքանչյուր հիվանդի մոտ ասթմայի ընթացքի մոնիտորինգ,
- հիվանդների ճիշտ վարում հիվանդության սրացումների ժամանակ:
Այս ռազմավարության համաձայն` հիվանդության վերահսկմանը հասնելու և վերահսկման պահպանման համար ասթմայով հիվանդների վարումն իրականացվում է աստիճանական մոտեցմամբ: Դա նշանակում է, որ դեղամիջոցային բուժումն ուժեղացվում է (մի քայլ վերև), եթե ասթման չի վերահսկվում, և աստիճանաբար նվազեցվում է (մի քայլ ներքև), երբ լավ վերահսկման են հասնում, որից հետո պահպանվում է այդ մակարդակի վրա` վերահսկման պարբերական գնահատմամբ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է](up/article/small/file_29617_7184186.jpg)
«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...
![](images/calendar.png)
![Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին](up/article/small/picture_18533.jpg)
Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...
![](images/calendar.png)
![Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի միջազգային օր Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի միջազգային օր](up/article/small/file_26293_205814.jpg)
1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...
![](images/calendar.png)
![Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է](up/article/small/file_29409_8899608.jpg)
Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանի բնակիչները Առաջին Հանրապետության օրն են նշում: Այս տոնի երկրորդ անունը Ինքնիշխանության վերականգնման օր է: 1918 թ. մայիսի 28-ին ավելի քան վեց դար տարբեր նվաճողների...
![](images/calendar.png)
![Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր: Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:](up/article/small/file_25681_6190851.jpg)
Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և phоbos- վախ բառերից: Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել 1972 թ.: Մինչ այդ երևույթը, որն այսօր կոչվում է հոմոֆոբիա, հասարակական նորմա էր...
![](images/calendar.png)
![Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր](up/article/small/picture_15485.jpg)
ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում...
![](images/calendar.png)
![Մայիսի 11-ը Մայրերի օրն է Մայիսի 11-ը Մայրերի օրն է](up/article/small/file_29041_9422737.jpg)
Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը...
![](images/calendar.png)
![Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է](up/article/small/file_29033_2854207.jpg)
Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց...
![](images/calendar.png)
![Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր](up/article/small/file_29034_7986187.jpg)
Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ...
![](images/calendar.png)
![Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է](up/article/small/file_15387_2155696.jpg)
Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը...
![](images/calendar.png)
![Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր](up/article/small/file_28908_6255826.jpg)
Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային...
![](images/calendar.png)
![Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր](up/article/small/file_28902_8750568.jpg)
Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, մնացած բոլորը մեզանից գտնվում են անսահմանորեն հեռու: Օրինակ` մեզ ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիման՝ Ալֆա Ցենտավրի համակարգից, Արևից 4,22 լուսային տարի հեռավորության...
![](images/calendar.png)
![Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը](up/article/small/file_28904_4003493.jpg)
Ամբողջ աշխարհում ավելի քան 150 միլիոն մարդ տառապում է բրոնխիալ ասթմայից: Հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճի խնդրի վրա հրավիրելու նպատակով, 1998 թվականից սկսած, ամեն մայիս ամսվա...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYfY4oH7' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384